
Ստեփան Սաֆարյանը չի կարողանում մոռանալ Անդրիաս Ղուկասյանի հյուծված տեսքը

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեֆան Սաֆարյանն այսօր այցելել է հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին և ֆեյսբուքում կիսվել իր տպավորություններով.
«Քիչ առաջ այցելեցի Անդրեաս Ղուկասյանին: Նպատակս ամենևին դրա մասին իրազեկելը չէ, այլ մտահոգությունս հայտնելը: Իր հյուծված տեսքը մինչև հիմա չեմ մոռանում, ու որքան էլ նրա օրգանիզմը թույլ է տալիս հարցազրույց տալ, զրուցել և շփվել մարդկանց հետ, միևնույն է, չէի ցանկանա, որ նա անդառնալի վնաս հասցներ իր առողջությանը: Սա իմ կյանքում կհիշեմ որպես ամենաանդուր ընտրությունը, որը, թվացյալ «հանգիստ էր» ընթանում, սակայն իրականում ուղեկցվում է թեկնածուի կողմից պայքարի ծայրահեղ միջոցով, մեկ այլ թեկնածուի դեմ մահափորձով ու էլ չգիտեմ ինչով: Այս ընտրությունները նման են այսբերգի, որի ստորին մասն ավելի մեծ է, քան վերջրյա հատվածը: Մի խոսքով՝ մղձավանջ»: