
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարևոր է երկու կողմի համար. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, ելույթ ունենալով Բաքվում կազմակերպված «Կասպյան տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներ» կոնֆերանսում, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարևոր է երկու կողմի համար, ինչպես նաև տարածաշրջանային կայունութան տեսանկյունից: Այդ հակամարտության առկայությունը խոչընդոտում է տարածաշրջանային ինտեգրմանը, ինչի համար էլ ԱՄՆ-ը շարունակում է խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքներ տանել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:
Մորնինգսթարը հավելել է, թե Ադրբեջանն ԱՄՆ-ի համար կարևոր երկիր է տվյալ տարածաշրջանում: