Դեդ Հասանը հեռախոսազանգով «թագազրկել» է իր սպանության հնարավոր պատվիրատուին
Ռուսական Московский Комсомолец թերթի փոխանցմամբ՝ փետրվարի 1-ին մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է 37-ամյա Ջեմալ Միկելաձեն (Ջեմո), որի ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է հերոին ու երկու նռնակ: Ջեմոն ժխտում է, որ թմրանյութն ու նռնակները պատկանում են իրեն:
Ոմանք Ջեմոյին համարում են «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության պատվիրատուներից մեկը: Ջեմոն անձնական ատելությամբ էր լցված Դեդ Հասանի նկատմամբ: Վերջինս 2011 թվականին զանգահարել է Եվոպայում գտնվող Ջեմոյին և հայտնել է, որ նա այլևս չի հանդիսանում «օրենքով գող»:
Հեռախոսազրույցն անցկացվել է մի շարք քրեական հեղինակությունների ներկայությամբ: Դրա համար հիմք է ծառայել այն, որ Ուսոյանը քրեական աշխարհի ներկայացուցիչներից բազում բողոքներ է ստացել՝ կապված Ջեմոյի տաօրինակ վարքի հետ:
Նշվում է, որ Ջեմոն օգտագործում էր թմրանյութ և հաճախ սխոդկաներին ներկա էր գտնվում ինքնամոռաց վիճակում, իրեն ագրեսիվ էր պահում, չէր ճանաչում որևէ հեղինակություն: Նա անձամբ երբեք ազատազրկում չի կրել՝ թեև բազմիցս ձերբակալվել է:
«Օրենքով գողի» իր տիտղոսը նա ստացել է ավելի շուտ իր հոր՝ Արսենի շնորհիվ, ով հայտնի է եղել որպես քրեական մրցավար: Հեռախոսազրույցի ընթացքում Դեդ Հասանը Ջեմոյին առաջարկել է ժամանել Մոսկվա և ամեն ինչ պարզել տեղում, քանի որ Ջեմոն համաձայն չի եղել իրեն «օրենքով գող» տիտղոսից զրկելու որոշման հետ:
Եվ Ջեմոն էլ իբրև թե հենց այդ նպատակով է 2012 թվականի դեկտեմբերին վերադարձել Ռուսաստան: Ջեմոն չի թաքցրել, որ հարում է Դեդ Հասանի գլխավոր հակառակորդ Տարիել Օնիանիի (Տարո) կլանին: Չի բացառվում, որ Դեդ Հասանի հանդեպ Ջեմոյի անձնական թշնամանքն օգտագործել են Ուսոյանին վերացնելու համար: