Բաժիններ՝

Կիևյան փողոցում բախվել են «Մերսեդես բենս»-ն ու «Ինֆինիտի»-ն. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 30-ամյա Միքայել Կարապետյանի վարած «Ինֆինիտի» մակնիշի 86 ՕՍ 888 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 22-ամյա Հայկ Ղազարյանի վարած «Մերսեդես բենս» մակնիշի 24 ՍՍ 877 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Մերսեդես բենսի» վարորդ Հ. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Կարապետյանը աշխատում է «Բենեֆիտ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

ww1 ww2 ww3
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս