
ԿԸՀ կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժինը նոր ծառայություն ունի

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժինը համալրվել է նոր ծառայությամբ:
Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը, այցելելով կայքի նշված բաժինը և հավաքելով քաղաքացու անունն ու ազգանունը, հնարավոր է դառնում ծանոթանալու նշված քաղաքացու վերաբերյալ տվյալներին:
Այժմ, ստացված տեղեկությունների հասցեի հատվածից հղում կատարելով, հնարավոր է տեսնել նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները` անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը: