Ընտրելու եմ, բայց չեմ սատարելու. Մարտուն Գրիգորյան

Գյումրիի թիվ 34 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այսօր ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում վերահաստատել է իր ավելի վաղ կայացրած որոշումը, այն է` առաջիկա նախագահական ընտրություններում իր ձայնը տալու է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին: Մեզ հետ զրույցում նա նշել է, որ իր որոշումը չի ենթարկվել փոփոխության: «Յուրաքանչյուր ոք ունի ընտրության իրավունք, դա իմ անձնական կարծիքն է եղել»,- ասել է Մարտուն Գրիգորյանը: Մեր այն հարցին, թե սահմանափակվելո՞ւ է արդյոք Սերժ Սարգսյանին ընտրելով, թե՞ նաեւ սատարելու է նրան, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ սատարելու Սերժ Սարգսյանին»:

Իսկ որոշումը արդյո՞ք համաձայնեցված է եղել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, ԱԺ պատգամավորը տվել է հետեւյալ պատասխանը. «Այն, ինչ ասել եմ, դրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել»:

Գալա TV

Տեսանյութեր

Լրահոս