Բաժիններ՝

Թուրքական ընկերությունը հերքել է, որ Ադրբեջանը պատվիրել է T-129 ATAK ուղղաթիռներ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Օդագնացության ու տիեզերական արդյունաբերական ընկերությունը (TAI) հերքել է թուրքական ու ադրբեջանական մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանը պատվիրել է T-129 ATAK տիպի 60 ուղղաթիռ, որոնց համար թուրքական ընկերությանն է վճարելու 3 միլիարդ դոլար:

TAI-ին հայտարարել է, որ իրենք պաշտոնական որևէ պայմանագիր չեն կնքել Ադրբեջանի հետ, և որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «Ադրբեջանում չի անցկացվել այդօրինակ մրցույթ, ինչի համար էլ մենք որևէ պաշտոնական պայմանագիր չենք կնքել Ադրբեջանի հետ: Մենք մշտապես պատրաստ ենք Ադրբեջանի հետ համագործակցությանը»:

T-129 ATAK-ը նախատեսված է մոտակա մարտեր մղելու համար: Այն հագեցած է 76 ղեկավարվող և չղեկավարվող, 70 միլիմետր տրամաչափի հրթիռներով, ինչպես նաև 20 միլիմետրանոց հրանոթով ու 500 արկերով:

Հիշեցնենք, որ T-129 ATAK-ի առաջին փորձնական թռիչքն իրականացվել է 2011 թվականի օգոստոսին: Ուղղաթիռի զանգվածային արտադրության սկսումը պլանավորված է այս տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս