Բաժիններ՝

Պետական կառավարման ձախողումը

Փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում մեկնաբանել է «ՀայՌուսգազարդի» 20%-ը «Գազպրոմին» փոխանցելու, 155 միլիոն դոլարի պարտքի և դրա վերաբերյալ՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունները։

Ա. Խուրշուդյանը գրել է.

«Բանակցային սենյակ, որտեղ ծանրակշիռ խոսք ունեն Ռուսաստանի ներկայացուցիչները»:

Ուրեմն Հայաստանը չունի հակամենաշնորհային ինստիտուտ, ուրեմն Հայաստանը չունի էներգետիկ ոլորտի կարգավորման ու վերահսկաման գործուն մարմիններ, ուրեմն Հայաստանը չունի հանրային ծառայությունները կարգավորող ինստիտուտ, Հայաստանը չունի սեփական ֆինանսները կառավարելու ինստիտուտ, ու այդ բոլոր ինստիտուտներին փոխարինում է «բանակցային սենյակը»: Նշածս ինստիտուտները անկախ են և հիմնված են օրենսդրական բազայի վրա:

Ոչ մի թիվ, գումարել-հանելով, իրար չի բռնում, ու այս պարոնը այդպես էլ ոչ մի բան հստակ չասաց: Հասկանալի չեն նաև սուբյեկտները, ո՞վ է պարտք: Լրիվ մաֆիոզ մտածողություն՝ «общяк»-ով պարտք ենք: Չէ, սիրելիս, իրավական երկրում այդպես չի: Ռուսը սահմանին բարձրացրել է գազի գինը, Հայաստանում այն չի բարձրացվել: Այսքանը։ Իսկ թե ՀայՌուսգազարդը սրանից ինչու է տուժել, ինչքան է տուժել՝ թող պատասխանատուները պատասխանեն: Ընթացակա՞րգ է խախտվել, թող ՀայՌուսգազարդը դատի տա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, կառավարությունը խոստացել է սուբսիդավորե՞լ, ու՞ր է բարաթը. Բարաթում՝ ՀՀ բյուջեում, նման բան չկա, ուրեմն թող կառավարության անդամները իրենց գրպանից փակվեն, կամ էլ ճաղերում հայտնվեն, սա էլ թող դատախազությունն ու դատարանը որոշեն: Ես այս «общяк»-ին համաձայն չեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս