Բաժիններ՝

3.5 – 0.5. Հայաստանի հավաքականը ջախջախեց Հոլանդիային

Քիչ առաջ ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրի Վլադիմիր Հակոբյան-Լյուկ Վան Վելի պարտիան։ Նշենք, որ  Հայաստանի հավաքականը մրցում էր  Հոլանդիայի ընտրանու հետ:

Հակոբյանի խաղընկերները արդեն իսկ ապահովել էին Հայաստանի հաղթանակը։ Լևոն Արոնյանը պարտության էր մատնել Անիշ Գիրիին, Տիգրան Պետրոսյանը՝ Էրվին Լ’ամիին։ Միայն Սերգեյ Տիվյակովին էր հաջողվել կես միավոր վաստակել Գաբրիել Սարգսյանի հետ պայքարում։

Սակայն սպիտակներով հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը առավել  համոզիչ դարձրեց մեր հաղթանակը՝ Վան Վելիին ստիպելով հանձնվել 68-րդ քայլին։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ 3.5-0.5 հաշվով։

Մրցակից երկու թիմերն էլ (ինչպես նաև՝ ԱՄՆ-ի հավաքականը) վաստակել են 8-ական միավոր և կայացած 7 տուրերից հետո միասին բաժանում են 4-6-րդ տեղերը: Հայաստանի հավաքականի կազմում, երկրորդ հանդիպումն անընդմեջ բացակայում է Սերգեյ Մովսեսյանը, ում փոխարեն հայտավորվել է Տիգրան Լ.Պետրոսյանը:

Հոլանդիա – Հայաստան

Անիշ Գիրի – Լևոն Արոնյան` 0-1

Լուկ Վան Վելի – Վլադիմիր Հակոբյան` 0-1

Սերգեյ Տիվյակով – Գաբրիել Սարգսյան՝ 0.5-0.5

Էրվին Լ’ամի Տիգրան Լ.Պետրոսյան՝ 0-1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս