Բաժիններ՝

Հայաստանից Եվրամիություն արտահանման ծավալները կրճատվել են

Եվրամիության երկրների ոչ այնքան բարենպաստ տնտեսական վիճակը անդրադարձել  է նաև Հայաստանից ԵՄ արտահանման ցուցանիշների վրա։ Հայաստանից ԵՄ արտահանման ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվացի համեմատ նվազել են 0.4%-ով՝ կազմելով 371.3 միլիոն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Արդյունքում՝ արտահանման մեջ ԵՄ-ի տեսակարար կշիռը  37.9%-ից նվազել է մինչև 34.1%-ի։

Եվրոպայից ներմուծման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են։ Այսպես, ըստ ապրանքի ծագման երկրի՝ ԵՄ-ից ներմուծումն աճել է 4.8%-ով և կազմել 831.8 միլիոն դոլար։ Իսկ ըստ առևտուր անող երկրի՝ ներմուծման ծավալը կազմել է 795.3 միլիոն դոլար (աճը՝ 6.3%)։

Ընդհանուր առմամբ, 2013թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումը կազմել է 1088.6 միլիոն դոլար (աճը՝ 10.6%), ներմուծումը՝ 3081 միլիոն դոլար (աճը՝ 2.5%)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս