
Իվանիշվիլիի իրավահաջորդը ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին է

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի իրավահաջորդը ՆԳ նախարար, 31-ամյա Իրակլի Գարիբաշվիլին է: Սա սենսացիա չի առաջացրել Վրաստանում, քանի որ վերջին ամիսներին նրա անունը նշվում էր հավանական թեկնածուների թվում, հաղորդում է «Грузия Online»-ը:
Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում Գարիբաշվիլիի թեկնածությունն առաջադրել է «Վրացական երազանքի» քաղխորհրդի, կառավարության անդամների եւ խորհրդարանական մեծամասնության հետ կոնսուլտացիաներից հետո:
Գարիբաշվիլին համարվում է «Իվանիշվիլիի մարդը»: Վերջին 8 տարվա ընթացքում, մինչեւ քաղաքականություն մուտք գործելը, նա աշխատել է Իվանիշվիլիի ընտանիքի բիզնես կառույցներում: