
Թուրքերը երկու անգամ ավելացրել են հայկական ապրանքների ներմուծումը

Այս տարվա հունվար-սեպտեմբերի ամիսների ընթացքում Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալը կազմել է 1 միլիոն 277.8 հազար դոլար։ Դա 96.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Այս տվյալները կարելի է գտնել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։
Նշենք, որ Հայաստանից Թուրքիա արտահանման մեջ առյուծի բաժին է կազմում խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթին։
Նույն ժամանակամիջոցում Հայաստան են ներմուծվել թուրքական արտադրության ապրանքներ՝ 143.8 միլիոն դոլար ծալավով (աճը նախորդ տարվա համեմատ՝ 1.6%)։