Սասուն Միքայելյան. «ՀՀ առաջին նախագահը տարիներ առաջ հնարավորություն է ունեցել, որ այս իշխանությունները հրաժարական տան, բայց դա չարեց»
Տարիներ առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր պահանջել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, սակայն նա չգնաց այդ քայլին. մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի` օրերս արած հայտարարությունը` ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է «Սասուն» ջոկատի հրամանատար, Արցախյան հերոսամարտի մասնակից Սասուն Միքայելյանը:
«Խնդիրը նրանում է, որ Տեր-Պետրոսյանը այդ նամակը գրել է ԼՂՀ պատգամավոր Բադասյանի հոդվածից հետո, մինչդեռ որպես առաջին նախագահ` մինչ այդ էր պարտավոր իր կարծիքը հայտնել: Բադասյանը շատ ճիշտ հիմնավորումներով պահանջել էր երկրի նախագահի հրաժարականը: Ավելին, ՀՀ առաջին նախագահը տարիներ առաջ հնարավորություն է ունեցել, որ այս իշխանությունները հրաժարական տան` ի դեմս ժողովրդի համախմբվածության, բայց դա չարեց»,- նշել է նա:
Հարցին, թե արդյո՞ք ընդդիմադիր ուժերը պետք է բավարարվեն միայն հայտարարություններ տարածելո՞վ, թե պայքարի այլ միջոցներ ձեռնարկեն, Սասուն Միքայելյանը պատասխանել է.
«Ես իմ պայքարն եմ տանում, ես ՀԱԿ կուսակցության հետ չեմ պայքարելու, որովհետեւ ես գտնում եմ, որ մեր ճանապարհները ուրիշ են, իսկ ես իմ պայքարը տանելու եմ մինչեւ վերջ ու այսօր մեր երկրում գերխնդիր է իշխանափոխությունը: Ես միշտ ասել եմ, նորից կրկնում եմ, որովհետեւ այլընտրանք ես չեմ տեսնում, իսկ այս իշխանությունները երբեւիցե չեն գնա համակարգային փոփոխությունների»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: