Հայաստան այցելող զբոսաշրջիկների հոսքը շատացել է
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2013թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն են ժամանել 677 906 զբոսաշրջիկներ։ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 12.4%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 678 786 մարդ կամ 2012թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.6%-ով: