Բաժիններ՝

Թուրքայում, բայց ոչ Ռուսաստանում. որտե՞ղ են շրջանառվելու մեր վճարած 5%-ները

Վերլուծաբան Սամվել Ավագյանը Սիվիլնեթում հրապարակված հոդվածում անդրադարձել է պարտադիր կենսաթոշակային համակարգին և, մասնավորապես, կենսաթոշակային հիմնադրամների կողմից հավաքված գումարների ներդրման ուղղություններին։

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում ներդրումները հստակ ուղղորդվում են դեպի Եվրամիություն կամ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ): Այսինքն՝ վստահելի են համարվում միայն այս երկրների թողարկած արժեթղթերը: Մաքսային միության երկրներից (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) որևէ մեկը ՏՀԶԿ անդամ չէ, սակայն անդամներ են Մեքսիկան, Նոր Զելանդիան, Թուրքիան, Իսրայելը: Ստացվում է՝ հայկական ակտիվները կարող են ուղղորդվել Թուրքիա, բայց չեն գնա Ռուսաստան: Սա, իհարկե, աբսուրդ է մի երկրի համար, որը հայտարարել է Մաքսային միությանը անդամակցելու մասին: Չմոռանանք՝ եթե Հայաստանն իր ինտեգրումը Մաքսային միության հետ շարունակի մինչև Միասնական տնտեսական տարածքի ձևավորում, ապա ստիպված է լինելու հրաժարվել սեփական արժույթից, ու դրամավարկային քաղաքականության կարգավորման որոշ գործառույթներ լիազորվելու են վերազգային մարմնին: Իսկ այդ վերազգային մարմինը հազիվ թե ընդունելի համարի հայկական ակտիվների հոսքը դեպի այլ շուկաներ: Մեզ, ամենայն հավանականությամբ, կստիպեն «ճանաչել» ռուսական, ղազախական ու բելառուսական արժեթղթերը, ու մենք կկրենք նաև բոլոր այն ռիսկերը, որ առկա են այդ շուկաներում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս