Ազատաշեն -Արբաթ ավտոճանապարհի ձախ մասում գտնվող դաշտերի մեջ նախապես իր հետ վերցրած և ձեռքի պայուսակում պահված ուրագով բազմաթիվ հարվածներ է հասցրել Հայկանուշ Ներսիսյանի գլխին, նրան պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:
Իհարկե, կարելի է ստեղծել վարքականոն, ուր սևով սպիտակին գրված կլինի, որ լրագրողների ծնոտը ջարդել չի կարելի, որ պատգամավորները հորանջելիս պետք է բերանը փակեն, քիթը մաքրելու համար օգտագործեն ոչ թե մատը, այլ թաշկինակ, միմյանց փոխարեն կոճակ չսեղմեն, միմյանց ելույթները լսելիս` կարողանան չքնել կամ զսպել ծիծաղը, միմյանց մասին այլոց մոտ չասեն «էն հայվանը» կամ «էն տավարը»:
Ընտանիքի աջակցության դիմումն ավելի քան 560 հոգի է ստորագրել:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1987 թ. ծնված Սուրեն Ց.-ն, որը ապրիլի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Մենք ուղղում ենք այս նամակը բոլոր ատյաններ` նույն հարցով` ո՞վ է թույլ տալիս այս անօրինականությունները, ո՞վ է կենտրոնացրել ամբողջ ֆինանսական և փորձաքննական գործունեությունը մի մարդու ձեռքերում: Ինչո՞ւ է մեր բոլոր դիմումներին և հայտարարություններին մշտապես պատասխանում ինքը` պարոն Հարությունյանը:
Հոկտեմբերի 20-ին, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյուն, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.58-ին, մարվել՝ 20.01-ին: Խոհանոցում այրվել են ծխահեռացման համակարգը և պատի երեսպատումը (1ք.մ):
Հայաստանում չգրանցված կամ ստվերային աշխատուժը գնահատվում է շուրջ 700 հազար մարդ: Ըստ փորձագետների՝ ստվերայնության մեծ մասը շինարարության և ծառայությունների բնագավառներում է` ռեստորաններ, սրճարաններ (որոնք նաև սեզոնային բնույթ ունեն), ինչպես նաև տրանսպորտի և այլ ոլորտներում: Ստվերային աշխատուժից չեն խուսափում ո՛չ խոշոր, ո՛չ միջին և ո՛չ էլ փոքր բիզնեսները:
1971 թ. ծնված Արթուր Հ.-ն 2009 թ. աշնանը տներից մեկից գողացել է կենցաղային իրեր` պատճառելով նյութական վնաս:
Նշվում է, որ ընկերությունների միջև գաղտնի համաձայնագիր է կնքվել, որը հնարավորություն է տալիս Lenovo-ին գնահատել BlackBerry-ում իրավիճակն ու նաև հետագա ներդրումների անհրաժեշտությունը:
Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովի ժամանակ հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն ներկայացրել է երկրների անհաջողության իր տեսությունը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկածը տեղափոխվի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
«Հերթական լրտեսական հարձակումը գնահատելուց հետո, երբ մենք տեսանք օպերացիայի մասշտաբը և զոհերի ցանկը, ես ասացի հետևյալը. այս աշխարհի ամբողջ տեղեկատվությունն արդեն գողացված է ու գողացված է նվազագույնը 2 անգամ»,- ասաց Ե.Կասպերսկին:
Բելինսկու փողոցի տներից մեկից բերման են ենթարկվել 1984 թ. ծնված Արման Մ.-ն և 1981 թ. ծնված Ավագ Մ.-ն, որոնք հոկտեմբերի 18-ից հետախուզվում էին ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Օրենքն ասում է, որ բողոքին վերաբերվող բոլոր նյութերը պետք է ներկայացվեն. իսկ բողոքը վերաբերվում է դեպքին համապատասխանաբար՝ դեպքի հետ կապված բոլոր նյութերը: Լինում են քրեական գործեր, որով տարբեր դրվագներ են լինում, ասենք՝ տարբեր ժամանակներում կատարված դեպքեր, տարբեր դրվագներ: Այս դեպքում ընդամենը մեկ դրվագ է, հունիսի 1-ի դեպքն է, ու այստեղ բնականաբար քրեական գործն ամբողջությամբ վերաբերվում է հենց այդ դեպքին:
Ճիշտ է, որ մենք ընդդիմություն ենք, բայց այս երկրից խռով չենք, այս երկրի թշնամին չենք: Որևէ ընդդիմադիր կուսակցություն Հայաստանում չկա, որն իբրև ընդդիմություն` անում է ավելին, քան մենք, անում է այն, ինչ մենք չենք անում: Կան հարցեր, ազգային, արտաքին քաղաքական ոլորտում, որոնց առնչությամբ մենք համագործակցում ենք իշխանության հետ:
Ոստիկաններն այսօր բերման են ենթարկել Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդներից՝ Վահագն Մինասյանին։ «
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել անցակետի մոտ: Ականատեսները պատմել են, որ պայթյունին փոխհրաձգություն է հաջորդել:
«ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ախթալա-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1978 թ. ծնված Արթուր Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Կոտրված կայքերի մեծամասնաությունը հանրությանը հայտնի չեն, դրանցից մի քանիսն են միայն ծանոթ, որոնց թվում են՝ hhk.am-ը, megapolis.am-ը և այլն: Կոտրված կայքերից որոշները դեռևս միայն գրանցված հասցեներ ունեն ու կառուցման փուլում են գտնվում (under construction)»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Մոսկվայում ձերբակալվել է Արևմտյան Բիրյուլևո շրջանի առևտրի շուկան վերահսկող «Новые Черемушки» ընկերության նախագահ Մուհամեդ Չուրիլովը: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը: Չուրիլովը մեղադրվում է անօրինական ներգաղթ կազմակերպելու մեջ:
Երրորդ եռամսյակը ավարտվում է սեպտեմբերի 30-ին: CIRP-ի փորձագետների խոսքով՝ Samsung-ին հաջողվել է ցուցադրել լավագույն արդյունքներ, քանի որ մի շարք օգտատերեր հետաձգել են Apple-ի սմարթֆոնների գնումը՝ սպասելով iPhone- 5S և 5C-ի վաճառքներին:
Հոկտեմբերի 19-ին Տավուշի թեմում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունը:
Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արևելյան 6 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Օպերատիվ քննչական խումբը, նշված շենքի թիվ 12 բնակարանում հայտնաբերել էր նույն բնակարան այցելած Թելմանի 48 տան բնակիչ, 43-ամյա Արա Հախվերդյանի դին՝ սրտի և ոտքի շրջանում կտրած-ծակած վերքով:
Բագրևանդի փողոցի մի տնից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Էդգար Ա.-ն, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Նաիրին խոստովանել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան հյուրընկալվելով Ժ.-ի բնակարանում՝ հյուրասենյակի սեղանի վրայից գողացել է ոսկյա մատանի` պատճառելով 180.000 դրամի նյութական վնաս:
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչներն այսօր բողոքի երկրորդ նոտան են հղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը` Օրհան Զեյնալովի վիճակի հետ կապված:
iPhone և այլ կենցաղային ապրանքներ գնելու համար սեփական երեխային վաճառած չինացի զույգին բանտարկություն է սպասվում:
«Ես հարց էի տալիս ինձ, ընդամենը մի հատ հարց՝ ինչի՞ն ծառայեց նրա խոսքը: Եթե ես իմանամ ժողովրդի համար կարևոր մի մեծ քաղաքական նպատակի ծառայեց նրա հարցը, առաջինը կծափահարեմ: Գոնե մի նպատակ լիներ: Ընդամենը մի քանի վիրավորված սիրտ ասացին՝ «ո՝ւխ, ցավդ տանեմ»: Ու մոռացան արդեն բոլորը այդ պատմությունը»:
Չեմ նայել տեսանյութը, բայց տարբերություն լինել չի կարող: Մանիպուլյացիա է անում ժուռնալիստների հետ: Հայկ Ալումյանը ընդամենը մանիպուլյացիա է անում: Նա ոչինչ չունի ասելու, վաղուց ամեն ինչ ասել է, վաղուց ամեն ինչ պարզված է, նա ուղղակի տեսնելով, որ հասարակությունը ինչ-որ չափով ցանկանում է այլ տարբերակ ընդունել, նա պատրաստ է ամեն ինչ ասել՝ իրականությանը չհամապատասխանող: