Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքից հայ ընտանիքին արտաքսում է սպասվում
Nouvelles d’Arménie-ին, վկայակոչելով AFP –ին, տեղեկացնում է, որ ուրբաթ Առանց սահմանների հավաքական կրթական ցանցը (RESF) Գրենոբլում բնակվող հայ ընտանիքի աջակցության միջոցառում է կազմակերպել, որի դպրոցահասակ երեխաներին արտաքսում է սպառնում:
13-ամյա Դավիթն ու նրա կրտեսեր եղբայր Սերգեյը դպրոց են հաճախում, իսկ նրանց փոքրիկ քույրը` երկու տարեկան Գայանեն ծնվել է Ֆրանսիայում: Նրանց ծնողները` Կոլյա եւ Արփինե Վարդանյանները պետք է լքեն Ֆրանսիայի տարածքը: Ամուսինները արտաքսման որոշումը բողոքարկել են, որը պետք է քննարկվի 72 ժամվա ընթացքում:
Ընտանիքը Հայաստանը լքել է երեք տարի առաջ, եւ անմիջապես էլ դիմել է կացության իրավունքի համար, սակայն այս ամառ մերժում է ստացել: Մերժվել է նաեւ ապաստանի խնդրանքը: «Երեխաները շատ լավ հարմարվել եւ ինտեգրվել են դպրոցում, նրանց սիրում եւ գնահատում են իրենց ընկերներն ու ուսուցիչները»,-ասել է կրթական ցանցի անդամ Վալերի Նեյրեն:
«Այս ընտանիքի հարցը պետք է վերջապես կարգավորվի, որպեսզի ծնողները կարողանան աշխատել, իսկ երեխաները հանգիստ պայմաններում շարունակեն կրթությունը»,-հայտարարել է RESF –ն` պաշոտնյաների ուշադրությունը հարվիրելով խնդրին:
Ընտանիքի աջակցության դիմումն ավելի քան 560 հոգի է ստորագրել: