Բաժիններ՝

20-ամյա տղան 100.000 դրամի համար փորձել է ուրագով սպանել Հայկանուշին

Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ 20-ամյա Թովմաս Վարդանյանը իր հետ նույն սրճարանում աշխատող Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշ Ներսիսյանից պարտքով 100.000 դրամ էր վերցրել, և տևական ժամանակ չէր վերադարձնում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Իսկ երբ պարտատերը պահանջել է վերադարձնել պարտքը, Թովմաս Վարդանյանը որոշել է սպանել նրան: Այդ նպատակով 2013 թվականի հունվարի 21-ին Հ.Ներսիսյանին առաջարկել է աշխատանքի ավարտից հետո միասին գնալ Ազատաշեն գյուղում բնակվող իր ընկերոջ տուն` իբր, գումարը վերցնելու: Սակայն, ճանապարհին, Ազատաշեն -Արբաթ ավտոճանապարհի ձախ մասում գտնվող դաշտերի մեջ նախապես իր հետ վերցրած և ձեռքի պայուսակում պահված ուրագով բազմաթիվ հարվածներ է հասցրել Հայկանուշ Ներսիսյանի գլխին, նրան պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:

Սակայն, տեսնելով որ իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի հասել և կինն այդքանից հետո դեռ ողջ է, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար այս անգամ արդեն ձեռքերով փակել է Հայկանուշ Ներսիսյանի քիթն ու բերանը` փորձելով շնչահեղձ անել նրան:

Սակայն կինը դարձյալ ողջ է մնացել: Փոխարենը Թովմաս Վարդանյանը նրա ուշագնացությունն ընդունել է որպես մահ և, թողնելով իր զոհին ամայի դաշտում ընկած, հեռացել է դեպքի վայրից: Դատական հերթական նիստը Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է երկուշաբթի` հոկտեմբերի 21-ին:

– See more at:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս