Բաժիններ՝

24-ամյա կասկածյալը տեղափոխվեց Վանաձորի բանտ

Ինչպես տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 16-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արևելյան 6 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Օպերատիվ քննչական խումբը, նշված շենքի թիվ 12 բնակարանում հայտնաբերել էր նույն բնակարան այցելած Թելմանի 48 տան բնակիչ, 43-ամյա Արա Հախվերդյանի դին՝ սրտի և ոտքի շրջանում կտրած-ծակած վերքով: Վերջինս Ստեփանավում հայտնի է «Արիչոկ» մականվամբ: Մինչ դատաբժիշկը տեղում դիակի զննության աշխատանքներ էր կատարել, Լոռու մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներն իրացնելով սպանություն կատարելու կասկածանքով Ստեփանավանի ոստիկանություն են բերման ենթարկում Ստեփանավան քաղաքի բնակիչ, նշված հասցեում գրանցված 24-ամյա Արեն Հարությունյանին: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել էր, որ սպանությունը կատարել է ինքը, իսկ ոստիկաններն հայտնաբերում և առգրավում են հանցագործության գործիք-դանակը:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել: Դատարան էր բերվել, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Արեն Հարությունյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 14 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի Ա. Հարությունյանի նկատմաբ, դատարանը որպես խափանման միջոց` 2-ամսյա կալանքի միջոց ներկայացնի: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Հարությունյանը տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեկատարողական հիմնարկ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս