Վարդան Պետրոսյանը՝ կաթողիկոսին սատանա անվանելու և Զարուհի Փոստանջյանի մասին

Դերասան Վարդան Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ թեև չի պաշտպանում Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին՝ կաթողիկոսին անձնական վիրավորանք հասցնելու համար, սակայն կարծում է, որ ժողովրդական արտիստը իր միտքն ազատ արտահայտելու իրավունք ունի և ցանկացած հետապնդում լավ բան չէ, քանի որ հենց դրանից է սկսվում ինկվիզիցիան:

«Ես այդ մասին մեկնաբանություններ չեմ ուզում անել, դեռևս չգիտեմ էլ, թե այդ ինչ աժիոտաժ է սկսվել, բայց ես կողմ չեմ հետապնդումներին՝ ցանկացած տեսակի: Այսօր դրա համար կհետապնդեն, վաղը՝ մի սովորական բանի, մյուս օրը՝ ոչ մի բանի համար, ուղղակի կհետապնդեն: Մարդը իր կարծիքը հայտնեց, կարող է չեք կիսում, դուք էլ ձեր կարծիքը հայտնեք»,- ասել է նա:

Ինքը՝ Վարդան Պետրոսյանը, իր կարծիքը այս կամ այն հարցի շուրջ արտահայտելու համար մի սկզբունք ունի. սրճարանի խոսակցությունը բեմ չբարձրացնել:

Անդրադառնալով  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղած հարցին՝ խաղատներում գումար տանուլ տալու մասին, Վարդան Պետրոսյանն ասել է.

«Ես հարց էի տալիս ինձ, ընդամենը մի հատ հարց՝ ինչի՞ն ծառայեց նրա խոսքը: Եթե ես իմանամ ժողովրդի համար կարևոր մի մեծ քաղաքական նպատակի ծառայեց նրա հարցը, առաջինը կծափահարեմ: Գոնե մի նպատակ լիներ: Ընդամենը մի քանի վիրավորված սիրտ ասացին՝ «ո՝ւխ, ցավդ տանեմ»: Ու մոռացան արդեն բոլորը այդ պատմությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս