Չինաստանում ծնողները վաճառել են երեխային և iPhone են գնել
iPhone և այլ կենցաղային ապրանքներ գնելու համար սեփական երեխային վաճառած չինացի զույգին բանտարկություն է սպասվում: Այս մասին գրում է Daily Mail-ը: Նշվում է, որ զույգը մինչև երեխայի ծնունդը թերթերում անանուն հայտարարություններ է հրապարակել և հայտնել, որ պատրաստ են իրենց երեխային փոխանակել 50.000 իենով՝ մետավորապես 5000 ֆունտ:
Շանհայի ոստիկանությունը չինացի զույգին մեղադրել է թրաֆիքինգի մեջ այն բանից հետո, երբ նրանք գումար են վերցրել՝ այդպիսով երեխային փոխանակելու մասին համաձայնության գալով: Ի դեպ, ըստ աղբյուրի, չինացի զույգը գումարը վերցրել է մինչև երեխայի ծնունդը: Daily Mail-ի հաղորդմամբ՝ փորձելով թաքցնել երեխային վաճառելու դեպքը՝ չինացի ծնողները որոշել են, որ վերջինս պետք է լույս աշխարհ գա տնային պայմաններում:
Գումարը ստանալուց հետո ծնողները տարբեր ապրանքներ են գնել՝ այդ թվում iPhone հեռախոս: Գործազուրկ ծնողները, ովքեր ևս երկու երեխա ունեն, մեղադրվում են նաև գումարն այլ ապրանքներ գնելու նպատակով օգտագործելու մեջ: Ըստ աղբյուրի՝ ծնողների ցուցմունքներով՝ իրենք այդ ամենն արել են երեխայի շահերից ելնելով, ցանկացել են նրա համար ֆինանսապես ապահովված ընտանիք գտնել, որն ի վիճակի կլիներ ապահովել երեխայի կրթությունը: