Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալվել է «Новые Черемушки» ընկերության նախագահը

Մոսկվայում ձերբակալվել է Արևմտյան Բիրյուլևո շրջանի առևտրի շուկան վերահսկող «Новые Черемушки» ընկերության նախագահ Մուհամեդ Չուրիլովը: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը: Չուրիլովը մեղադրվում է անօրինական ներգաղթ կազմակերպելու մեջ:  Ըստ «Ռիա նովոստիի»` այդպիսով Մոսկվայի դատարանը բավարարել է իրավապահ մարմինների հայցը` կալանքի տակ պահել Չուրիլովին մինչև գործի նախաքննության ավարտը: Սույն գործով մեղադրվում են շուկայի հետ առնչվող ևս երկու անձինք` «Новые Черемушки» ընկերության գլխավոր տնօրեն Ալիասհաբ Հաջիևը, ով այժմ հետախուզման մեջ է, և Բիրյուլևոյի շուկայի անվտանգությունն ապահովող ընկերության ղեկավար Վիկտոր Կոտելեվսկին, ով ձերբակալվել է նախօրեին:

Քրեական գործը շուկայի ղեկավարության նկատմամբ հարուցվել է հոկտեմբերի 13-ին նշված շրջանում տեղի ունեցած մասսայական անկարգություններից հետո, ինչի հետևանքով բերման ենթարկվեցին շուրջ 1200 ներգաղթյալներ:

Հիշեցնենք, որ Արևմտյան Բիրյուլևոյում մասսայական անկարգությունների պատճառ էր դարձել Եգոր Շչերբակովի սպանությունը, որը կատարելու մեղադրանքով արդեն կա ձերբակալված` ադրբեջանցի Օրհան Զեյնալովը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս