Բաժիններ՝

Ռուբեն Սահակյանը՝ Հայկ Ալումյանի մասին. Ախր իրեն շատ է հարկավոր մի կրակոց լինի վերևից, բայց չի ստացվում…

Խաչատրյանների փաստաբան Ռուբեն Սահակյանը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանին հրավիրում է հրապարակային, դեմ առ դեմ բանավեճի այն բանից հետո, երբհրապարակվեց Ս. Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած հունիսմեկյան իրադարձությունների նոր տեսագրությունը:

Փաստաբան Ռ. Սահակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ ինքը նոր տեսագրությանը դեռ չի հասցրել ծանոթանալ, բայց համոզված է, որ նախօրոք հրապարակվածի համեմատ ոչ մի փոփոխություն լինել չի կարող:

«Չեմ նայել տեսանյութը, բայց տարբերություն լինել չի կարող: Մանիպուլյացիա է անում ժուռնալիստների հետ: Հայկ Ալումյանը ընդամենը մանիպուլյացիա է անում: Նա ոչինչ չունի ասելու, վաղուց ամեն ինչ ասել է, վաղուց ամեն ինչ պարզված է, նա ուղղակի տեսնելով, որ հասարակությունը ինչ-որ չափով ցանկանում է այլ տարբերակ ընդունել, նա պատրաստ է ամեն ինչ ասել՝ իրականությանը չհամապատասխանող: Իսկ այն կադրերը, ինչը որ ինքը ներկայացրել է, ես համոզված եմ, այլ լինել չի կարող. ես վաղուց տեսել եմ, ամեն ինչ համադրել եմ: Եթե հիշում եք, նա ասում էր նրանց կրակել էին թիկունքից: Վերջապես ընդունե՞ց, որ դեմից են կրակել երկուսը՝ երկու կրակոցների մասին է, ուրեմն սո՞ւտ էր ասում այդքան երկար ժամանակ: Հիմա հարց տանք, թե ինչո՞ւ էր նա սուտ ասում. էդպես էր ցանկանում, հասարակությանն էր ապակողմնորոշում: Սա բարոյական քայլ չէ նրա կողմից, ճշմարտությունը ամենաթանկը, ամենաճիշտն է»,- ասել է փաստաբանը:

Ինչ մնում է միջադեպի ժամանակ վերևից հնչած կրակոցներին, փաստաբան Ռ. Սահակյանը մեկնաբանել է. «Ախր իրեն շատ է հարկավոր մի կրակոց լինի վերևից, էդպես իրեն շատ է հարկավոր, բայց չի ստացվում… Նա ասում է նաև, որ կրակել են մեկ հատ հետևից, ես շատ կուզենայի, որպեսզի ինքը ցույց տար՝ ինչպե՞ս մտավ հետևից գնդակը, ճիշտ է մուտքի անցքը հետևից է…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս