Աղբյուրները հայտնել են, որ Ֆյուլեն հայտարարելու է միաժամանակ Մաքսային միությունում դիտորդ հանդիսանալու և ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու հնարավորության մասին:
Վայ, մի հատ երևացե՛ք էլի… ի՞նչ օրն եմ քցելու… շալակեմ ու բերման ենթարկվեմ մեր տան քաղմաս ձեզ էլ, ձեր հրամանատարին էլ, խավարասերնե՛ր:
Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:
«Սուբսիդավորման հարցը կլուծվի այդ բանի ներքո… Մաքսային միության ներքո… Արդեն լուծումը գտել ենք, դա կապ ուներ Մաքսային միության հետ»:
Մենք չենք կարող թիկունքով շրջվել դեպի նրանց:
Միևնույն ժամանակ զգուշացնում ենք, որ մանրամասն ուսումնասիրում ենք վերոնշյալ մի քանի լրատվամիջոցների ու հատկապես ԱԺ-ում հավատարմագրված մի քանի լրագրողների պահվածքի իրական պատճառները՝ հասկանալու՝ որքանով են դրանք ուղղորդված որոշակի ուժի կամ պաշտոնյայի կողմից, կամ որքանով են դրանք ինքնագործունեության արդյունք՝ Կարեն Կարապետյանից ինչ-որ բան «պոկելու» մտադրությամբ:
Ոստիկանի կողմից կնոջը համբուրելու հանգամանքը լայնորեն քննարկվել է սոցիալական ցանցերում և արժանացրել է իշխանությունների ուշադրությանը: Զարմանալիորեն, այն չի դատապարտվել, այլ ավելի շուտ որոշ պետական պաշտոնյաների կողմից արժանացել է ցինիզմի, արդարության, հավասարության, արժանապատվության ու կանանց պաշտպանության հանդեպ հարգանքի բացակայության:
Պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Դ. Մ.-ն է:
Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մի քանի շաբաթվա ընթացքում տարածաշրջանին սպառնում էր պատերազմով:
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս:
Երևանի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկությունները ներառելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևանի մարդաշատ վայրերում տաղավարներ են տեղադրվում. մեկական տաղավար յուրաքանչյուր վարչական շրջանում։
Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանին և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ ոստիկանությունում դեռևս քրեական գործ չի հարուցվել, դեպքից անցել է 6 օր։
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ամերիկյան «թայմ աութի» բացատրությունը երեկ տվեց նախագահ Օբաման։ Դրական շեշտադրումներով հագեցած բացատրողական էր, որի հիմնական միտքն այն էր, որ այս ամենում դիվանագիական լուծումն է գերադասելի Միացյալ Նահանգների համար, թե ԱՄՆ-ը չպիտի միջամտի ներսիրիական պատերազմին, թե այս ամենի նպատակը զանգվածային ոչնչացման զենքերի չեզոքացումն է եւ բացառումը նման միջոցների օգտագործման:
Նախքան համաժողովի մեկնարկը՝ վարչապետ Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբին:
Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվա-վերլուծական դեպարտամենտը:
Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Վորլիքին:
Օգոստոսի մեծ մասը ե՛ւ Հայաստանի նախագահը, ե՛ւ ԱԳ նախարարը կարծես արձակուրդում էին, իշխող «Հանրապետական» կուսակցության հետնապահներն էլ շաղակրատում էին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մասին: Սակայն սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա եւ այնտեղ հայտարարեց Պուտինի Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկության մասին: Հանրության համար դա ասես ամպրոպ էր անամպ երկնքում:
Քաղաքական շահարկումները, հակառակորդությունը, թշնամությունը ավելի վտանգավոր է… Բանից պարզվում է, որ քաղաքական գործիչներ կան, որոնք վատն են տեսնում ու վատի հրամայականով քաղաքական դիվեդենտներ են փորձում շահել:
Ադրբեջանական կողմին արդեն իսկ հատկացվել են Т-122 Sakarya տիպի ռեակտիվ կրակի ու հրթիռային համակարգերի զգալի մասը:
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել մեր երկրում ձևավորված թուրքական ապրանքների առաջարկի դեմ ուղղված «Բոյկոտ» սոցիալական հոլովակին՝ մեր ձեռքերով ադրբեջանական բանակն անուղղակիորեն հարստացնելու ահազանգը հնչեցնելու և սթափության կոչի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Հայաստանի իշխանությունները երկիրը հասցրել է մի այնպիսի հանգրվանի, որ ոչ միայն վտանգի տակ է Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ մենք ակնհայտորեն այն զիջում ենք, այլ նաև ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու, ռազմավարական գործընկերներ ինքնուրույն ընտրելու Հայաստանի տարրական իրավունքը, որովհետև այսուհետ Հայաստանին պիտի ասեն, թե նա ում հետ ընկերություն անի, ում ինչ տա և այսպես շարունակ: Սա չափազանց վտանգավոր է:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Էմիլ Բուդաղյանի այն հայտարարությանը, թե դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն է զանգել Բուդաղյան եղբայրներին և կանչել Ս. Խաչատրյանի տուն, ասաց, թե դեպքի օրվա հեռախոսազանգերի վերծանումները վկայում են այն մասին, որ Զազանդ Նիկողոսյանը դեպքի օրը ոչ Ավետիք, ոչ էլ Արտակ Բուդաղյաններին չի զանգահարել:
Արմեն Հարությունյանը հերքեց Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի այն հայտարարությունը, 2e իր տղաներին կրակել են թիկունից: Ըստ նրա՝ նշանակված համալիր փորձաքննության եզրակացություններով հիմնավորվել է, որ Բուդաղյան եղբայրների վրա առկա վնասվածքները թիկունքից չեն եղել:
Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ը պետք է հասնական դա:
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների հարցը: ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված է երկու թեկնածու՝ Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի և Արդարադատության խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանը:
Սամվել Ալեքսանյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությանը: Նա հայտարարեց, թե դա երկրի շահերից է բխում, բայց չմասնավորեցրեց՝ ինչ շահի մասին է խոսքը. «Երբ ժամանակը գա, կասեմ»,- խոստացավ նա:
Այս մասին հայտարարել է Մոլդովայի կառավարության մամլո ծառայության աշխատակիցը:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը շարունակելու է ինտեգրացիոն գործընթացները նաև եվրոպական ուղղությամբ և շարունակելու է բարեփոխումներ իրականացնելու իր վճռականությունը, հույս հայտնելով, որ այս հարցում Բելգիան նույնպես իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին։