Բաժիններ՝

Մոլդովայի կառավարությունն ափսոսանք է հայտարարել ռուսական կողմի ընդունած որոշման կապակցությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի կառավարությունն ափսոսանք է հայտարարել մոլդովական գինիների ներկրումը կասեցնելու վերաբերյալ ռուսական կողմի ընդունած որոշման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Մոլդովայի կառավարության մամլո ծառայության աշխատակիցը:

Այսօր առավոտյան Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն հրավիրել է աշխատանքային խորհրդաժողով, որին մասնակցել են գյուղատնտեսության, էկոնոմիկայի ու արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն ու պատասխանատու անձինք:

Ներկա իրավիճակը վերլուծելուց հետո որոշվել է դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ խորհրդակցություններ անցկացնելու համար Մոլդովային Ռուսաստան ալկոհոլային խմիչքների մատակարարման համակարգի զարգացման շուրջ: Դրանց շրջանակներում քննարկվելու են մոլդովական գինու որակին ու անվտանգության առնչվող խնդիրներ:

Նշվում է, որ Մոլդովան Ռուսաստան է արտահանում իր գինու 28 և կոնյակի 22 տոկոսը, ընդհանուր 60 միլիոն դոլար արժողությամբ (հանրապետությունից արտահանվող բոլոր ապրանքների 3 տոկոսը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս