Բաժիններ՝

ԵՄ-ը դատապարտել է Մոսկվայի կողմից հետխորհրդային երկրների վրա ճնշում գործադրելը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ղեկավարներն այսօր դատապարտել են Մոսկվայի կողմից Ուկրաինայի ու հետխորհրդային մյուս երկրների վրա ճնշում գործադրելը, որոնք փորձում են ընդլայնել առևտրային կապերը ԵՄ-ի հետ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, Եվրախորհրդարանում (Ստրասբուրգ) հանդես գալով ամենամյա ելույթով, հայտարարել է. «Մենք չենք ընդունում այդ երկրների ինքնիշխան ընտրությունը սահմանափակելու փորձերը: 10 տարի առաջ տեղի ունեցավ միության ընդլայնման երկու ալիք, որոնք փոխեցին ԵՄ-ը: Այսօր այնպիսի երկրները, ինչպիսին որ Ուկրաինան է, փորձում են ավելի մոտ գտնվել մեզ: Մենք չենք կարող թիկունքով շրջվել դեպի նրանց»:

Նշվում է, որ ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նույնպես պետք է ելույթ ունենա եվրապատգամավորների առջև և հայտարարելու է, որ անթույլատրելի է փաստաթղթերի հնարավոր ստորագրման հետ կապված Ռուսաստանի յուրաքանչյուր սպառնալիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս