Բաժիններ՝

Շտեֆան Ֆյուլեն այսօր կպարզաբանի, թե ինչու Մաքսային միությանն անդամակցելը համատեղելի չէ ԵՄ-ի ազատ առևտրի գոտու հետ

Интерфакс-Украина լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել այն, թե ինչ է այսօր հայտարարելու ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում, ուր քննարկումներ են ընթանում «Արևելյան գործընկերության» երկրների վրա Ռուսաստանի գործադրած ճնշման շուրջ:

Աղբյուրները հայտնել են, որ Ֆյուլեն հայտարարելու է միաժամանակ Մաքսային միությունում դիտորդ հանդիսանալու և ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու հնարավորության մասին: Ակնկալվում է, որ Ֆյուլեն հայտարարելու է, որ «Արևելյան գործընկերության» անդամների համար հնարավոր է Մաքսային միության հետ համագործակցության ընդլայնումը՝ որպես դիտորդի:

Ֆյուլեն ընդգծելու է, որ դրա հետ մեկտեղ Մաքսային միության նախագծի զարգացումը պետք է հարգի գործընկերների ինքնիշխան որոշումները, և որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ կապված Ռուսաստանի կողմից յուրաքանչյուր սպառնալիք անընդունելի է:

Սակայն Մաքսային միությանն անդամակցելը համատեղելի չէ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու հետ, որի շուրջ բանակցություններ են անցկացվել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի, ինչպես նաև Հայաստանի հետ:

Ֆյուլեն պարզաբանելու է, որ դա կապված չէ գաղափարական տարբերությունների հետ, որ խնդիրն իրավական հարթությունում է: Դրա հետ կապված՝ նա օրինակ կբերի, թե ինչու չի կարելի միաժամանակ նվազեցնել ազատ առևտրի գոտու մաքսային սակագները և հետո դրանք բարձրացնել Մաքսային միությանն անդամակցելու պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս