Բաժիններ՝

Այս տարի Վրաստան է այցելել ավելի քան 1.4 միլիոն զբոսաշրջիկ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Վրաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է 1.415.000 մարդ, ինչը 18.7 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվա-վերլուծական դեպարտամենտը:

Ընդհանուր առմամբ, տարեսզկբից սկսած Վրաստանի սահմանը հատեկ է մոտ 3.56 միլիոն այցելու, ինչը 26.4 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Նրանցից 758.870-ը հանդիսացել են տարանցիկ ուղևորներ, 1.415.000-ը՝ զբոսաշրջիկներ, իսկ 1.394.000-ը՝ այլ կատեգորիաների այցելուներ:

Հուլիսին Վրաստանի պետական սահմանը հատել է 770.608 այցելու, որոնց մեծ մասը (199.800 մարդ)՝ Հայաստանից: Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 198.500 մարդ, իսկ երրորդ տեղում՝ Ադրբեջանը՝ 136.100 մարդ:

Այս տարի «Վերին Լարս-Կազբեկի» սահմանային անցակետից օգտվել է 452.100 մարդ, որոնցից 251.800-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 131.900-ը՝ Հայաստանի քաղաքացիներ, 20.800-ը՝ Վրաստանի քաղաքացիներ, 27.800-ը՝ Ադրբեջանի և 19.900-ը՝ այլ երկրների քաղաքացիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս