
Նախագահ Սարգսյանը աշխատանքային ճաշ է ունեցել Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ

Ավանդական ձևաչափով այդ հանդիպման ժամանակ Հանրապետության ղեկավարը դեսպանների հետ խոսել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի, Հայաստանում շարունակվող բարեփոխումների ընթացքի, մեր երկրի կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մասին:
Վերոնշյալ թեմաների շուրջ անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: