Սեպտեմբերի 11-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար։
Դիտման անիվը պետք է առնվազն կրկնակի մեծ լինի լոնդոնյան London Eye-ից, որի բարձրությունը կազմում է 135 մետր:
Մեկնած օպերատիվ խումբը, օդանավակայանի զննման գոտու աշխատակիցների հետ, 1990 թ. ծնված Արտաշես Ա.-ի պայուսակից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ` 5 փամփուշտով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ ևս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության և իրավապահպան համակարգի հետագա զարգացման գործին:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ԿԸՀ-ը վավեր է ճանաչել Հասանլիի ներկայացրած 44.495 ստորագրությունից 40.291-ը:
«Կոչ եմ անում Ձեզ առաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները համանախագահների հետ ժամանակ և ունակություններ գտնելու` դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց: Քանզի փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են, այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:
Դատակոչված մյուս վկան Սամվել Գալոյանը, պարզվեց մահացել է, և դատարանը որոշեց ընթերցել նախաքննական մարմնին տված վկայի ցուցմունքը:
Խոսքը գնում է արցունքաբեր փոշով պատիճների մասին, որոնք արտադրված են գոլֆի գնդակի տեխնոլոգիայով:
«Մեր կոնկրետ միակ ռազմավարական պարտնյորը պետք է Ռուսաստանը լինի, քանի որ մեր սահմանները Ռուսաստանն է պահում»:
Ընտրություններին մասնակցել է 109 պատգամավոր: Գագիկ Ղազինյանի օգտին գրանցվել է 92 կողմ, 16 ձայն, իսկ Գ. Բադիրյանի օգտին արձանագրվել է 93 կողմ և 14 ձայն:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համոզված է, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ՀՀ-ի և Եվրոպայի միջև չի ստորագրվի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը` պատասխանելով հարցին, թե Եվրոպայի արձագանքից հետո կնախաստորագրվի՞ արդյոք ԵՄ ասոցացման համաձայնագիրը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ծովում գոյություն ունեցող սպառնալիքները կարող են լուրջ վնաս պատճառել երկրի ազգային շահերին:
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի տնակներից մեկից բերման է ենթարկել 1979 թ. ծնված Մագդա Ղ.-ին, որը մարտի 15-ից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեղադրանքով:
«Բնականաբար, ես կողմ եմ, ես միշտ կողմ եմ եղել Ռուսաստանի հետ հարաբերություններին»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: Վերջինս եվրասիական և եվրոպական ինտեգրացիաների հարցի տնտեսական, քաղաքական և ռազմական կողմերի մասին խոսելուց բացի` անդրադարձավ նաև հարցի քաղաքակրթական ասպեկտին` կարծիք հայտնելով, թե հայ ժողովուրդն իր հոգեկերտվածքով ավելի մոտ է Ռուսաստանին, «եվրոպական արժեքները հասու չեն հայերի հոգեկերտվածքին», և «մեր ազգային արժեքները հակասության մեջ են մտնում եվրոպական ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ»:
«Մենք այսօր էլ ունենք բավական քանակով ապրանքատեսակներ, որոնք ներկայացված են Եվրոպայում: Դա հիմնականում գյուղմթերքների տեսքով է: Ի՞նչ է, Չինաստանը կարո՞ղ է, մենք չենք կարո՞ղ: Նույն մարդիկ են: Ավելին՝ մեր մասնագետներն ու վարպետներն ավելի բարձր որակներ ունեն: Իրենք կարող են այնպիսի արտադրանք արտադրել, որ տարածվի ամբողջ Եվրոպայով, մենք էլ չենք կարո՞ղ»:
Վրաստանի ճգնաժամային հարցերի շուրջ և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի խոսքերով՝ կողմերը հիմքեր են հույսեր փայփայելու համար, որ մի քանի ուղղություններով կգրանցվի առաջընթաց:
«Եվրոպական քաղաքական շրջանակները, շատ լավ գիտակցելով Հայաստանի քաղաքական դերը տարածաշրջանում, ՀՀ իշխանությունների հետ միասին, վստահաբար, փնտրելու և գտնելու են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորը զարգացնելու ճանապարհներ»:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան լրագրողների հետ զրույցում ողջունել է Սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող դիվանագիտական քայլերը:
Անվանի արվեստագետը մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության կողմից նման բարձր պարգևի արժանանալը և շնորհակալություն հայտնել գնահատանքի ու ջերմ խոսքերի համար:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում քննարկվող Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների՝ Գագիկ Ղազինյանի և Գրիգոր Բադինյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ պարզաբանեց, թե ինչու է դեմ Գրիգոր Բադինյանի թեկնածությանը։
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից, գուլպայից և կոշիկի միջից հայտնաբերվել են «սուբոտեքս» թմրամիջոցին նմանվող բազմաթիվ դեղահաբեր:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցում՝ գազի խողովակից կախված, հայտնաբերվել է Լ. Դ.-ի դին (մոտ 70 տարեկան):
Human Rights Watch-ը կոչ է անում ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները հարձակումներն անհապաղ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննելու, հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ինչպես նաև, հստակեցնել, որ նման բռնությունը ցուցարարների նկատմամբ ո՛չ հանդուրժվելու է, ո՛չ էլ թույլատրվելու:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հայտարարում է, որ Հայաստանը շարունակելու է բանակցությունները, Լյովա Խաչատրյանն արձագանքեց. «Հանրապետականների բերանը ե՞րբ դուզ խոսք կա»:
«Ասոցացում, ասոցացում, ասոցացում և ժողովրդավարություն, էդ «ություն»-ների մեջ խեղդեցիք Հայաստանը, մեկ էլ հանկարծակի շուռ եկաք, թքեցի եվրոպացիների երեսին: Թող դրանք հիշեն «ընտրությունների մեկ քայլ առաջը»: Ու եղավ լրիվ շրջադարձ, գնացինք դեպի առաջ…Բայց վարչապետի խնդիրը լուծեք, էդ մարդը, երևում է, ինչ-որ տարօրինակություններ ունի»,- ասաց Գ. Եղիազարյանը:
Վանաձորի քիմգործարանի աշխատակիցները երեկ և այսօր կրկին բողոքի ցույց են իրականացրել: Նրանց պահանջը կրկին աշխատավարձերի կուտակված պարտքերի մարումն է: Աշխատակիցներից շատերը պնդում են, որ գործարանն իրենց պարտք է 3 և ավելի ամիսների աշխատավարձ:
Այս մասին հայտարարել է Սիրիական ազատ բանակի հրամանատար Սելիմ Իդրիսը:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 58-ամյա մի կին՝ հայտնելով, որ ժամը 19.15-ին Կոմիտասի պողոտայի թիվ 7 և 9 շենքերի մոտ անհայտ անձը հափշտակել է 350.000 դրամ արժողության իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի: