
Սիրիայի խնդիրները չեն ավարտվի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելով. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայի խնդիրները չեն ավարտվի նրա քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելով.
«Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ը պետք է հասնական դա: Անհրաժեշտ է առավել գործուն մոտեցում: Սիրիական ճգնաժամի ընթացքում արդեն իսկ զոհվել է ավելի քան 100.000 մարդ: Անհրաժեշտ է կարճ ժամանակում վերջ դնել դրան»: