
Ալի Խամենեին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն իսկապես փոխել է Սիրիայի հարցում իր դիրքորոշումը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն իսկապես փոխել է Սիրիայի հարցում իր դիրքորոշումը, և ոչ թե կամպանիա է իրականացնում ԶԼՄ-ներում:
Հանդես գալով ուխտագնացների ուղարկմամբ զբաղվող կազմակերպության աշխատակիցների առջև՝ Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մի քանի շաբաթվա ընթացքում տարածաշրջանին սպառնում էր պատերազմով:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ դիմել է ամերիկացիներին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը դեռ պետք է չշտապի Սիրիային հարված հասցնելում՝ կապված Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության ներքո հանձնելու վերաբերյալ ռուսական առաջարկի հետ: