Իրանի իշխանությունները սոցցանցերի կայքերը սկսել են արգելափակել 2009 թվականից, երբ երկրում անցկացված հերթական նախագահական ընտրություններից հետո սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մարտական ուղղաթիռը հետախուզական գործողություն է իրականացնելիս եղել Թուրքիայի սահմանի երկայնքով՝ հետևելու համար սահմանամերձ գոտում ահաբեկիչների տեղաշարժին:
Դրանց մասնակցելու են Բուլղարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և բնականաբար Թուրքիայի ռազմածովային ուժերը:
Տրանսպորտի թանկացումների վերաբերյալ բարձրացված աղմուկը թերևս չի ազդել Դիլիջան քաղաքի տրանսպորտի վրա: Նույնիսկ գազի գնի բարձրացումից հետո համայնքային տրանսպորտի ուղեվարձը չթանկացավ:
63-ամյա Կոստան Սարգսյանը ապրում է Գյումրիի Ֆանտաններ կոչվող տնակային թաղամասում, որտեղ բնակիչների համար տարրական կենցաղային պայմաններն անգամ բացակայում են:
Նա անկեղծորեն պատասխանել է նրանց բոլոր հարցերին:
Արինչը հայտարարել է, թե թուրքական զինվորականները, մինչեւ հրթիռ արձակելը, մի քանի անգամ պահանջել են օդաչուներից լքել օդային սահմանը:
Փրկարարները Հարթլիի մարմինը գտել էին նավի կործանումից տասն օր անց, նրա կրծքին կապված էր եղել ջութակը:
Վանաձորցիները, սակայն, հետաքրքիր լուծում են գտել. վարորդներին փոսի մասին զգուշացնելու համար մեծ ծառ են բերել ու դրել հենց բաց դիտահորի մեջ` կես կատակ կես լուրջ նշելով, որ սա նոր ճանապարհային նշան է:
Այն շարունակում է գլխավորել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը` 72 մլրդ դոլար կարողությամբ:
Նախնական տեղեկություններով՝ զինծառայողների միջեւ որեւէ վիճաբանություն չի եղել, Տիգրան Հակոբյանը ձայներ է լսել, մտածել է, թե հակառակորդն եւ կրակոցներ է արձակել:
3D տպիչով «տպված» ատրճանակն անվանել են Liberator (Ազատարար)՝ ի պատիվ մեկանգամյա օգտագործման զենքի, որն օգտագործում էին ֆրանսիական դիմադրության զինվորները՝ Երկրորդ համաշխարհային պատերազի տարիներին:
Սեպտեմբեր 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան 2-7 մ/վրկ:
Սիմֆերոպոլում ՈՒԱԾ-ի (Ուկրաինայի անվտանգության ծառայություն) աշխատակիցը, գտնվելով հարբած վիճակում, կրակել է Ադրբեջանի քաղաքացու դեմքին։
«Եվրոպացիները բնակարանների վարձակալության տեսակետից են աչքի ընկնում և, եթե ԵՄ-ն ծրագրերը կրճատի, ավելի քիչ կգան ու դա կազդի վարձակալության շուկայի վրա»,- ասաց Գ.Դանիելյանը:
Հրանտ Մխոյանը` նստած լինելով մեքենայի ետևի նստատեղին, շարունակաբար հարվածներ է հասցրել Աննա Ավագյանի գլխին և մարմնին: Իսկ արդեն ամայի տարածք հասնելուց հետո, երբ կնոջը դուրս են բերել բեռնախցիկից, Արտյոմ Մակարյանը պահանջել է հայտնել գողություն կատարողի անունը, մի քանի անգամ օդ կրակել, ապա նրան սպանելու սպառնալիքով, ատրճանակը մտցրել Աննա Ավագյանի բերանը: Իսկ Հրանտ Մխոյանն Աննա Ավագյանին խոշտանգումների ենթարկելով նրա երեսը ընկղմել է ձյան մեջ, որից հետո քարշ է տվել և ծեծի ենթարկել:
Երկու տարի շարունակ հանդուրժել ենք ամենատարբեր հանրահավաքներին, երթերին… մասսայական միջոցառումների ժամանակ ոստիկանությունը գտնվել է իր դիրքերում, շատ ավելի հանդուրժող է եղել, շատ ավելի ոչ ադեկվատ է եղել, երբ լկտիանում են: Իսկ ոստիկանությունն այդ լկտիությանը զսպվածությունով է պատասխանել և ես համարում եմ, որ այդ ժամանակահատվածն անցել է:
Կեղծ փող իրացնելու նպատակով գնացել է Երևան քաղաքի Երևանյան 2 հասցեում գտնվող Կ. Մ.-ին պատկանող ծաղկի սրահ և վերջինիցս գնել ծաղկեփունջ, որի դիմաց վճարել է հարթ տպագրության եղանակով պատրաստված HB13424915A սերիա-համարի կեղծ 100 դոլար անվանական արժեքով մեկ հատ թղթադրամ ու հեռացել «Արմանդ» տաքսի ծառայության L5304 պ/հ ավտոմեքենայով:
«Այսօր մի տեսակ չի էլ սազի` տղամարդ, թե կին, մեքենա վարել չիմանալն ու վարորդական իրավունքի վկայական չունենալը: Շատ-շատերը գիտեն և ունեն, բայց քիչ չեն նաև մարդիկ, որոնք առաջին անգամ պետք է այդ հարցով դիմեն ճանապարհային ոստիկանություն»,- հայտարարում է ոստիկանությունը:
Մեր դոմիկներն էս շենքերից հարյուր անգամ լավ էին: Ես ընձի ստեղ դեպորտ արած քաղաքացու կարգավիճակում կզգամ: Քաղաքից դեպորտ արեցին, բերեցին էս սիբիրը: Շենքերի աբլիցովկեքն էլ շուռուպեն են հավաքել, դրանք պոկվում, ընկնում են:
Արմավիրի մարզի նորապատ համայնք առանց բժշկական դիմակի անհնար է մտնել: Համայնքը ողջունում է այցելուներին հսկայական աղբակույտերով և այնպիսի տպավորություն ստեղծվում, որ Նորապատում ամիսներ շարունակ աղբահանություն չի իրականացվել:
Դրանք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար:
Գյումրիի Հ.Սարգսյան փողոցի բնակիչների համար կոյուղաջրերի` փողոց լցվելու հետ կապված մշտական խնդիրներն անպակաս են: Թվում է, թե մասնագետները գիտեն իրենց գործը, սակայն այնուամենայնիվ ամիսը մի քանի անգամ այս փողոցի երկայնքով կոյուղաջրերը լցվում ու տարածվում են` ընդգրկելով նաև բնակելի տների նկուղային հարկերը:
«Եթե մինչև սեպտեմբերի 3-ը Հայաստանի վրա կարող էին ազդել երկու աշխարհաքաղաքական կենտրոնները, ապա հիմա հիմնական ազդող ուժը Մոսկվան է, վերջնական խոսքի իրավունքը պատկանում է Մոսկվային և ոչ թե Արևմուտքին»:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 09.05-ին, մի քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ իր տնից գողություն է կատարվել և գողին բռնել են:
Դժվար է հավատալ, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության որևէ անդամ երկրի բարձրաստիճան պաշտոնյա կարող է հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությամբ, որը հակասում է թե ԵԱՀԿ-ի, թե ԵՄ-ի մոտեցումներին:
Մայիսի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել խանութներից մեկից բջջային հեռախոս գողանալու մասին:
Ըստ բժիշկների՝տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Իր մեջ ներառելով էլեկտրոնային կիթառի բոլոր դրական հատկանիշները` DiGuitar էլեկտրոնային կիթառը չունի թերություններ, որոնք բնորոշ են ոչ անոլոգային երաժշտական գործիքներին: Գործիքը, որը ստեղծվել է Anton Weichselbraun-ի կողմից, ունի տվիչների (սենսորներ) կնիք, որը վերլուծում է օգտվողի մատների դիրքը:
Քիչ առաջ Բուդապաշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 66կգ քաշայինների եզրափակիչը, որում ուժերն էին չափում Հայաստանը ներկայացնող Դավիթ Սաֆարյանը և կուբացի Լիվան Լոպեսը: