
Անօթեւան քաղաքացուն զրկում են նաեւ տնակից

63-ամյա Կոստան Սարգսյանը ապրում է Գյումրիի Ֆանտաններ կոչվող տնակային թաղամասում, որտեղ բնակիչների համար տարրական կենցաղային պայմաններն անգամ բացակայում են, բնակիչները նշում են՝ իշխանությունները երևի տեղյակ չեն, որ հանրապետությունում այսպիսի թաղամաս կա, փոխանցում է galatv.am–ը: 36 տարվա աշխատանքային փորձ ունեցող Կոստան Սարգսյանը ստանում է ընդամենը 30 հազար դրամ թոշակ, ինչը չի բավարարում նույնիսկ օրվա սնունդ ձեռք բերելու համար, իսկ ձմռան ջեռուցման հարցը տնակային թաղամասում, որը նաև գազաֆիկացված չէ, մնում է առաջնային խնդիր:
Տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում: