
Արցախի դիրքերից մեկում զինվորի մահվան գործով կկալանավորեն նրա ծառայակցին

Լեռնային Ղարաբաղի N զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանի մահվան պատճառ հանդիսացած կրակոցի հեղինակ. զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանին կկալանավորեն: Այս մասին հայտնել են NEWS.am-ի աղբյուրները:
Նախնական տեղեկություններով՝ զինծառայողների միջեւ որեւէ վիճաբանություն չի եղել, Տիգրան Հակոբյանը ձայներ է լսել, մտածել է, թե հակառակորդն եւ կրակոցներ է արձակել, որոնք դիպել են ծառայակից զինծառայողին:
Ի դեպ, Տիգրան Հակոբյանը զորակոչվել էր 2011թ աշնանը Սիսիանի զինկոմիսարիատից, նա արդեն պետք է զորացրվեր:
Ինչ վերաբերում է մահացած զինծառայողին՝ Խաչատուր Խաչատրյանին, ապա նա Երեւանից էր, զորակոչվել էր 2012թ աշնանը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: