Որքան արժե վարորդական իրավունքի վկայականը և երբ կարող են ձեր մեքենան տանել «պլաշադկա» (տեսանյութ)
«Այսօր մի տեսակ չի էլ սազի` տղամարդ, թե կին, մեքենա վարել չիմանալն ու վարորդական իրավունքի վկայական չունենալը: Շատ-շատերը գիտեն և ունեն, բայց քիչ չեն նաև մարդիկ, որոնք առաջին անգամ պետք է այդ հարցով դիմեն ճանապարհային ոստիկանություն»,- ասվում է ՀՀ ոստիկանության կայքում տեղադրված հրապարակման մեջ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես պետք է ձեռք բերել վարորդական վկայականը:
Ըստ այդմ` վարորդական վկայականը պատրաստվում է 54 վայրկյանում, և տեսական ու գործնական բավարար գիտելիքներ ունենալու դեպքում վարորդական վկայական կարող եք ձեռք բերել 50 րոպեում, որն արժե 28.000 դրամ:
«Եթե դուք պատրաստվում եք վարել ավտոմատ փոխանցումատուփով մեքենա, ապա քննությունն էլ պետք է հանձնեք ավտամատ փոխանցումատուփով մեքենայով, բայց հիշեք` եթե արդեն երթևեկության ընթացքում ոստիկանության տեսուչն արձանագրի, որ ձեր վկայականում քննությունը հանձնված է փոխանցումատուփով մեքենա վարելու համար, բայց դուք վարում եք մեխանիկական փոխանցումատուփով մեքենա, ձեր տրանսպորտային միջոցը կտեղափոխվի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք»: