Բաժիններ՝

Ինչպես կարող է ՄՄ-ին անդամակցությունը ազդել անշարժ գույքի շուկայի վրա

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունը էական ազդեցություն չի ունենաՀՀ-ում անշարժ գույքի շուկայի վրա: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Գրիգոր Դանիելյանը, դա կազդի այն դեպքում, երբ ԵՄ-ն կրճատի իր ծրագրերը մեր երկրում:

 «Եվրոպացիները բնակարանների վարձակալության տեսակետից են աչքի ընկնում և, եթե ԵՄ-ն ծրագրերը կրճատի, ավելի քիչ կգան ու դա կազդի վարձակալության շուկայի վրա»,- ասաց Գ.Դանիելյանը:

 Ըստ նրա՝ անշարժ գույքի շուկայում ներկայում ո´չ գների բաձրանալու միտում կա, ո´չ իջնելու, իսկ գործարքներն ակտիվացել են թե´ վաճառքի, թե´ վարձակալության տեսանկյունից. «Ամառվա համեմատ 20-30% ակտիվություն կա հիմա, որը մինչև հոկտեմբեր, նոյեմբեր կպահպանվի: Լիբանանից, Սիրիայից են շատ գալիս: ՀՀ-ում շատ ակտիվ է հատկապես վարձակալությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս