Բաժիններ՝

Հատուկ ծառայության աշխատակիցը անսթափ վիճակում կրակել է ադրբեջանցու աչքին

Սիմֆերոպոլում ՈՒԱԾ-ի (Ուկրաինայի անվտանգության ծառայություն) աշխատակիցը, գտնվելով հարբած վիճակում, կրակել է Ադրբեջանի քաղաքացու դեմքին։ Այս մասին գրում է «Комментарии»-ն։

Կրակոցն արձակվել է տրավմատիկ ատրճանակից։ Ադրբեջանցին կորցրել է աչքը և ներկայումս գտնվում է հիվանդանոցում։

Կրակողը ձերբակալվել է։ Ըստ հրատարակչության տվյալների՝ նա աշխատում է ՈՒԱԾ Սումսկի շրջանի վարչությունում և Սիմֆերոպոլ էր եկել արձակուրդն անցկացնելու համար։ Ձերբակալության պահին նա այն աստիճանի հարբած է եղել, որ չի կարողացել որևէ կերպ պատճառաբանել իր արարքը։

Ըստ ականատեսների, կրակոցի պատճառը եղել է կենցաղային վեճը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30