
ԱՄՆ ամենահարուստ եռյակը մեկ տարվա ընթացում փոփոխության չի ենթարկվել. Forbes

Forbes-ը երկուշաբթի հրապարակել է ԱՄՆ 400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշային ցուցակը: Հարուստների եռյակը նախորդ տարվա համեմատ փոփոխության չի ենթարկվել. այն շարունակում է գլխավորել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը` 72 մլրդ դոլար կարողությամբ: Երկրորդ տեղում ներդրումային ոլորտում հայտնի Ուորեն Բաֆետն է` 58,5 մլրդ դոլարով: Եռյակը եզրափակում է «Oracle»-ի հիմնադիր Լարի Էլիսոնը` 41 մլրդ կարողությամբ:
Անցած տարի Գեյթսի կարողությունը գնահատվում էր 66 մլրդ դոլար, Բաֆետինը` 46 մլրդ, Էլիսոնինը` կրկին 41 մլրդ:
Առաջին տասնյակում են ադյունաբերության ոլորտում հայտնի Կոհի եղբայրները, 6- 9-րդ տեղերն զբաղեցրել են Wal-Mart –ի սեփականատեր Ուոլթոն ընտանիքի ներկայացուցիչները: Լավագույն տասնյակը եզրափակել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը`31 մլրդ դոլարով, իսկ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եզրափակում է քսանյակը` 19 մլրդ կարողությամբ: