
Դիլիջանում ուղեվարձը չափահասների համար 70 դրամ է, անչափահասների համար՝ 30 դրամ

Տրանսպորտի թանկացումների վերաբերյալ բարձրացված աղմուկը թերևս չի ազդել Դիլիջան քաղաքի տրանսպորտի վրա: Նույնիսկ գազի գնի բարձրացումից հետո համայնքային տրանսպորտի ուղեվարձը չթանկացավ: Ըստ Դիլիջանի քաղաքապետարանի՝ ներքաղաքային տրանսպորտի գնի թանկացում համայնքում չկա, և թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Դիլիջանում ուղեվարձը, նախկինի նման, չափահաս քաղաքացիների համար մնում է 70 դրամ, դպրոցականների համար` 30 դրամ: Ներհամայնքային տրանսպորտի թանկացում չարվեց նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Վանաձորում տրանսպորտի ուղեվարձը ավտոբուսների համար սահմանված է 70 դրամ, իսկ միկրոավտոբուսների համար՝ 100 դրամ՝ անկախ ուղևորի տարիքից: