Բաժիններ՝

ԼՂՀ ԱԳՆ. «ԼՂՀ-ն ճանաչվելու է միջազգային հանրության կողմից»

«Դա տոն է ոչ միայն Արցախի ժողովրդի համար, այլև բոլոր հայերի, բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են Ղարաբաղին, ովքեր իրենց գործունեությամբ օժանդակում և սատարում են արցախահայության պայքարին»,- այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։

«Վաղ թե ուշ կհասնենք այն նպատակին, որ դրել ենք մեր առջև՝ հռչակելով մեր հանրապետությունը։ ԼՂՀ-ն ճանաչվելու է միջազգային հանրության կողմից, որպես այդ հանրության լիաժեք ու լիիրավ անդամ։ Ես դրանում համոզված եմ եւ որևէ կասկած չունեմ, դրա վկայությունն են այն բազմաթիվ երևույթները, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում, այն օժանդակությունը, որ գալիս է աշխարհի տարբեր ծայրամասերից»,-ընդգծել է արտգործնախարարը՝ հայտնելով այն կարծիքը, որ չպետք է կենտրոնանալ ճանաչման վրա, այլ՝ երիտասարդ պետության զարգացման ապահովման, ինչի հնարավորությունը կա և այդ ուղղությամբ առաջընթացն ակնհայտ է։ Ըստ նախարարի, առաջընթացի ապահովման դեպքում ճանաչումն էլ կլինի։

Տեղեկացնենք, որ հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

 karabakh-open.info 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս