Բաժիններ՝

Տավարաբուծության տապալումը. Պետական ծրագրով ներկրվող եվրոպական երինջների մեծ մասն անկել է

Մեր տեղեկություններով՝ մոտ 7 տարի առաջ ՀՀ կառավարության ընդունած «Տավարաբուծության զարգացման 2007-2015 թթ. ծրագրով» Եվրոպայից ներկրված շվից, հոլշտին և սիմենթալ ցեղատեսակների երինջների (1778 հատ) մեծ մասն ինչ-ինչ պատճառներով անկել է ներկրելուց հետո մի քանի ամիսների ընթացքում: Երինջները ծրագրի շահառուներին տրվել էին մոտ 1 մլն 125 հազար դրամով, 4 տարի մարման ժամկետով: Չնայած կենդանիների անկմանը, ֆերմերներն ու գյուղացիները ստիպված են եղել ամբողջությամբ վճարել դրանց դիմաց:

Ծրագրի փաստացի տապալումը չի խանգարում գյուղատնտեսության նախարարությանը շարունակել այն: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպայում յուրաքանչյուր գլուխ ընտրված երինջի համար տրվում է 100 եվրո պարգևավճար, իսկ Հայաստանում էլ «մաղարիչներն» են անպակաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս