
Սիրիայի հարցը կքննարկվի ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում

ԵԽԽՎ ղեկավարությունը հավանության է արժանացրել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի նախաձեռնությունը` առաջիկա նստաշրջանի օրակարգում Սիրիայուոմ իրավիճակի հարցն ընդգրկելու վերաբերյալ, հաղորդում է INTERFAX.RU-ն:
Առաջարկությունն ընդունվել է ԵԽԽՎ բյուրոյի` երկուշաբթի կայացած նիստում: ԵԽԽՎ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրատապ կարգով հարցի քննարկումը ենթադրում է ինչպես մտքերի փոխանակում, այնպես էլ բանաձեւի ընդունում, որը կարտացոլի Խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: