10 ամենաէքսցենտրիկ միլիոնատերերը
Ամերիկյան «Forbes» ամագիրը կազմել է աշխարհի 10 ամենաէքսցենտրիկ աստղերի ցանկը
1. Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը, ում ունեցվածքը գնահատվում է 13,3 մլրդ դոլար, զբաղեցնում է առաջին հորիզոնականը: 2011-ին Մարկը ողջ հանրությանը հայտնեց իր արտասովոր սովորության մասին: «Ես հենց նոր սպանեցի խոզի և ոչխարի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Ցուկենբերգը: Իհարկե, այդ հայտարարությունից հետո նրա միլիոնավոր ընկերները նրան մեղադրեցին դաժանության մեջ: Միլիոնատերն էլ նրանց պատասխանեց, թե ինքը պարզապես հետքաքրքրվել է այդ կենդանիներով և ցանկացել ուտել նրանց միսը:
2. Նախորդ տարվա ամռանը ավստրալացի միլիոնատեր Կլայվ Պալմերը, ում ունեցվածքը գնահատվում է 0,9 մլրդ դոլար, հայտարարեց իր մտադրության մասին. նա ցանկանում էր մի այգի ստեղծել, որտեղ կապրեին դինոզավրերը: Վերջիններիս պալմերը պատրաստվում էր վերստեղծել կլոնավորման միջոցով: Նա նույնիսկ բանակցություններ էր սկսել տարբեր գիտնականների հետ, սակայն վերջիններս նրա առաջարկին կասկածանքով վերաբերվեցին:
3. Բրիտանացի մեծահարուստ Ալկի Դեյվիդը 2010-ին ստեղծեց BattleCam.com կայքը, և օգտատերերին առաջարկում էր իրենց խենթ արարքները պատկերող տեսանյութերը բեռնել կայք և դրա դիմաց գումար ստանալ: Իր կայքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Ալկի Դեյվիդը 100.000 դոլար խոստացավ նրան, ով մերկ կհայտնվեր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առջև, կգրավեր նրա ուշադրությունը և, իհարկե, դա կնկարահաներ: Քանի որ սկզբնական շրջանում այս առաջարկի նկատմամբ մեծ ուշադրություն չկար, Ալկի Դեյվիդը խոստացած գումարի չափը մեծացրեց՝ այն դարձնելով 1 մլն դոլար: Որոշ ժամանակ անց Նյու Յորքի բնակիչ Խուան Ռոդրիգեսը փորձեց հաղթել առաջարկվող գումարը, սակայն բռնվեց ոստիկանների կողմից՝ այդպես էլ չհասցնելով գրավել ԱՄՆ նախագահի ուշադրությունը:
4. Երկու մլրդ դոլար ունեցվածքի տեր Նիկոլաս Բերգրյուենը հասցրել է վայելել հարուստ մարդու համար նախատեսված տարբեր հաճույքներ: 45 տարեկան դառնալուց հետո միլիարդատերը որոշեց վաճառել իր անշարժ գույքը՝ այդպիսով դառնալով թափառաշրջիկ: Նա ճանապարհորդում է աշխարհում և ապրում հյուրանոցներում:
5. 15 մլրդ ունեցվածքի տեր Microsoft ընկերության համանախագահ Պոլ Ալենը կյանք է փնտրում Մարսի վրա: Նրա հրամանով՝ տարբեր վայրերում դրված են ալեհավաքներ, որոնք հնարավորություն ունեն հայտանաբերելու այն ալիքները, որոնք ուղարկվում են այլ մոլորակների «մտածող» էակների կողմից: Պոլ Ալենը հավատացած է, որ 2025-ին մարդկությունը կստանա անհերքելի ապացույցներ, որ Մարսի վրա կյանք կա:
6. IKEA ընկերության հիմնադիր Ինգվար Կամպրադը ճանաչվել է ամենահարուստ շվեդը: Նրա ունեցվածքը գնահատվում է 3,3 մլրդ դոլար, սակայն դա նրան չի խանգարում երթևեկել հասարակական տրանսպորտով:
7. Մեդիամագնատ, 3,2 մլրդ ունեցվածքի տեր Դոնալդ Տրամպը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմնակիցներից է: Նա խոստացել էր 5 մլն դոլար ծախսել բարեգործության վրա, եթե դեռևս նախագահի թեկնածու Բարաք Օբաման հրապարակեր Կոլումբիայի համալարանում ուսանելու տարիների իր փաստաթղթերը:
8. PayPal վճարման համակարգի հիմնադիր Պիտեր Տիլը որոշել է ստեղծել «ազատության կղզի»: Նա կարծում է, որ մինչև 2019-ը կստեղծվի առաջին կղզին, ուր կապրեն 270 բնակիչ: Նրանք կդառնան իդեալական հասարակության հիմքը և իրենք կորոշեն՝ կառավարման ո՞ր համակարգն են իրենք նախընտրում, ինչ օրենքների և էթիկական նորմերի են ցանկանում հետևել:
9. Ցանկի միակ կին Լեոնա Հելմսլին, ում ունեցվածքը 2007-ին գնահատվել է 2,5 մլրդ դոլար, աչքի էր ընկնում իր ժլատությամբ: Հելմսին իրեն ոչնչից չէր զրկում, սակայն իր ունեցվածքը հարազատների հետ չէր կիսում: Իր մահվանից հետո Հելմսլին իր ունեցվածքից 12 մլն դոլար կտակեց իր շանը:
10. 4,6 մլրդ դոլարի կարողություն ունեցող Ռիչարդ Բրենսոնը մշտապես զարմացրել է մարդկանց իր արարքներով: Մի քանի տարի առաջ Բրենոնը, պարտվելով «գրազը», բորտուղեկցորդուհու հագուստով հայնտվեց օդանավակայանում: