
Հրանտ Թոխատյանը` ռուսական հեռուստասերիալի գլխավոր դերում

armstar.am -ի փոխանցմամբ՝ ճանաչված հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը նկարահանվել է ռուսական CTC հեռուստաալիքի «Վերջին Մահիկյանը» նոր սերիալում:
Կոմեդիան պատմում է 45-ամյա Կարեն Մահիկյանի մասին: Հրանտի կերպարն իրեն շատ ժամանակակից է համարում, բայց նրան նյարդայնացնում է, որ շրջապատում բոլորը տարված են iPad-ով եւ iPhone-ով: Ֆիլմի սյուժեի հիմքում հայ ավանդապաշտ տղամարդու երազանքն է, ով երազում է տղա ունենալ, սակայն մինչ նա երազում է դրա մասին, դուստրերը մեծանում են, ու ամեն մեկը սկսում է փնտրել իր կեսին, որոնցից ոչ մեկին Մահիկյանը այդպես էլ չի հավանում:
Մանրամասները այստեղ՝