Այսօր կայացավ Հատուկ քննչական ծառայության ընդլայնված օպերատիվ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2013 թվականի անցած 8 ամիսներին ծառայության կողմից կատարված աշխատանքներին:
Սեպտեմբերի 1-ը ավանդաբար նշում ենք որպես գիտելիքի օր: Նման օրերին ընդունված է միայն գեղեցիկ խոսքեր ասել կրթության, գիտելիքի կարևորության մասին:
Սեպտեմբերի 3-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 5-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դատարանը տեղեկանք է ստացել ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակի վերաբերյալ, ըստ որի՝ նա հիպերտոնիկ հիվանդություն ունի՝ սրտի ռիթմի խանգարումով:
«Հարված կլինի, սկզբունքորեն որոշումն ընդունված է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին` խոսելով արևմտյան, առաջին հերթին`ամերիկյան ուժերի կողմից Սիրիայի վրա հնարավոր հարձակման հարցի վերաբերյալ:
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին առաջիկա ծրագրերն ու անելիքները, ներկաները ԲՀԿ առաջնորդին ներկայացրին իրենց մտահոգող խնդիրները: Գագիկ Ծառուկյանը պատասխանեց և հանգամանալից անդրադարձավ բարձրաձայնված հարցադրումներին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի՝ հասարակական կապերի հետ բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ ՊԲ N զորամաս: Կառավարության ղեկավարը շրջել է զորամասով, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ստեղծված պայմաններին, ճաշել զինծառայողների հետ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդում գյուղացիները զրահամեքենայի ականի մարտական գլխիկ են գտել:
Այցի շրջանակներում Մամեդյարովը հանդիպելու է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ:
Ծածկած շուկայի խնդրով արդեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե` նախարարություններն ու քաղաքապետարանը: Այլևս ակնհայտ է, որ Ծածկած շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է, ինչը հաստատող հայտարարություններով բազմիցս հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ վարժանքների մասնակցելու է 4 գումարտակի մոտ 2000 ներկայացուցիչ:
Հարցախույզի արդյունքները վկայել են, որ «Գեզի» այգու ակցիաների ժամանակ ԱԶԿ-ի օգտին քվեարկել պատրաստվող 35 տոկոսանոց ցուցանիշը մեկ ամսում աճել է մինչև 43 տոկոսի, ինչն ամեն դեպքում մեծ սպառնալիք է 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեների գրեթե 50 տոկոսը հավաքած ԱԶԿ-ի համար:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ձորական և Հաղթանակ գյուղերի միջնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը հաղորդում է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` արձանագրված խախտումները քննարկելու, դրանք վերացնելու և այդպիսիք հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:
Սեպտեմների 1-ին Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու կողքին բացվեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի Թեմի առաջին առաջնորդ Արտակ եպիսկոպոս Սմբատյանցի հուշաքանդակը, որի հեղինակը գյումրեցի քանդակագործ Սամվել Պողոսյանն է:
Այս մասին այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց Աբաշիձեն՝ ընդգծելով, որ հանդիպման ստույգ ժամկետը կհստակեցվի ավելի ուշ:
Փաստաբանն ընդգծել է, որ մոտ ժամանակներս դիմելու է Պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարություն՝ Մերաբիշվիլիին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ միջնորդությամբ:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը սկսվելու է սեպտեմբերի 4-ից՝ օրվա երկրորդ կեսից:
Միջազգային հանրությունը և ոչ թե ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը, որի պատասխանատվությունը ՆԱՏՕ-ն դնում է Սիրիայի իշխանությունների վրա:
Ոստիկանության Շենգավիթի բաժին բերված 31 մարմնավաճառի վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ:
«Պետք է արժանին մատուցել և գնահատել բոլոր այն մարդկանց ժառանգությունը, ովքեր հայ ազգի ինստիտուցիոնալ հիշողության ամրապնդման գործում ներ են դրել իրենց մեծ լուման: Նիկոլ Դումանի տուն թանգարանը հենց այդպիսի մի վայր է, որը մենք պարտավոր ենք պահպանել և թողնել մեր հետագա սերունդներին»:
Գոհունակությամբ ողջունում եւ ձեզ ենք հղում Հայրապետական Մեր օրհնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երեւանում: Մեծապես գնահատելի է Մեզ համար կրոնական ազատությանն ու դրա մարտահրավերներին նվիրված այս համաժողովի անցկացումը քրիստոնեական հինավուրց մի երկրում, որի ամեն անկյուն ու քար պատված է մարդկային արժեքների եւ ազատության համար մղված պայքարի վկայությամբ:
Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
Թերթը հենվում է գաղտնի փաստաթղթերի վրա, որոնց լրագրողներին տրամադրել է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց Արարատի մարզի Սիփանիկ համայնքի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
Նրան հարցաքննում են, շուտով կտեղափոխեն Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության հարցը լուծելու նպատակով:
Ժամանակակից գործիքները կարող են ձայնը վերահսկել տարբեր կերպ: Օրինակ` Soundscape ինտերակտիվ մակերեսը հնարավորություն է տալիս վերահսկել երաժշտությունը` այն շոշափելով: