Բաժիններ՝

Դատապարտյալ Արտակ Հակոբյանը տեղափոխվում է «Էրեբունի» ՔԿՀ՝ կնոջ բարձրացրած ահազանգից հետո

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի՝ օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով տուժող դատապարտյալ Արտակ Հակոբյանն այսօր «Արթիկ» ՔԿՀ-ից կտեղափոխվի «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ՝ առաջիկա նիստին մասնակցելու նպատակով: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը:

Ինչպես ասել է Գ.Ղլեչյանը, դատապարտյալն «Էրեբունի» ՔԿՀ –ում կմնա մինչև հաջորդ դատական նիստը, որից հետո ետ կտեղափոխվի, իսկ եթե նորից անհրաժեշտություն լինի նիստին նրա մասնակցությունը և այն նշանակված կլինի մոտ օրերին, ապա նա կմա «Էրեբունի» ՔԿՀ-ում, եթե ոչ՝ ետ կտեղափոխվի:

Ինչ վերաբերում է նրան, որ դատապարտյալի կինը՝ Հայաստան Հակոբյանը, կարծիք էր հայտնել, որ ամուսնուն տեղափոխում են «Նուբարաշեն» ՔԿՀ և որ այնտեղ նրա կյանքին վտանգ է սպառում, Գոռ Ղլեչյանը նշեց. «Նախ իրականությանը չի համապատասխանում, և հետո դատապարտյալը «Նուբարաշեն» ՔԿՀ-ը չի տեղափոխվելու»:

Դատապարտյալի կնոջ՝ Հայաստան Հակոբյանի հետ զրույցում պարզվել է, որ իրականցվում է Արտակ Հակոբյանի տեղափոխումը «Էրեբունի» ՔԿՀ: Նա նաև ընդգծել է,  որ ըստ իրեն՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նա ԶԼՄ-րում ահազանգել էր, որ եթե ամուսնուն տեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ, ապա այնտեղ նրա կյանքին վտանգ կսպառնա:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս