
«Կոմանդոսից մենք Կոմանդոս ստեղծեցինք, իսկ Վազգեն Սարգսյանի մասին չարախոսել չի կարելի»

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Վահան Բադասյանը՝ խոսելով Արկադի Տեր-Թադևոսյանի հայտնի հարցազրույցին և դրան հաջորդած արձագաքներին, ասել է, թե վերջին շրջանում Վազգեն Սարգսյանի անվան շուրջ խոսակցությունները, նրան ուղղված քննադատություններն ուղղորդված են:
«Վազգեն Սարգսյանը կարծր դիրքորոշում ուներ Ղարաբաղի հարցում։ Այս կարծր դիրքորոշմանն են ուզում կպնել, նպատակը՝ որպեսզի նրանք կարողանան այսօր այն կերպարները, ովքեր կարծր դիրքորոշում ունեն Ղարաբաղի հարցում, պայթեցնեն: Մահացած մարդու մասին խոսելը չի սազում գեներալին: Նրանք փուչիկներ են, պատերազմը սեփականաշնորհած գեներալներ են: Մենք իրեն Կոմանդոս ենք անվանել, որպեսզի իր շուրջը համախմբվենք, իսկ ինքը գիտի, թե Կոմանդո՞ս է: Ինչպես այսօր է անհավասարակշռված իր արտահայտություններում, այնպես էլ այն ժամանակ էր: Մենք էինք Կոմանդոսից կերպար ստեղծել, բայց ինքը դա մոռանում է և իր իրական դեմքն է ցույց տալիս»,- ասել նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: