Բաժիններ՝

«Կարգինի» անձնակազմը բարեգործական ակցիա է նախաձեռնել (լուսանկարներ)

Հայաստանում անապահով ընտանիքներ շատ կան, ովքեր ուշադրության և աջակցության կարիք ունեն: Նրանց օգնելու համար հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները իրենց միջոցներով որոշել են աջակցել:

ArmStar.am-ի հետ զրույցում դերասան Ռաֆայել Երանոսյանը, ով միշտ է զբաղվել բարեգործությամբ, նշել է. «Այսօր իրոք մարդկանց օգնելու կարիք շատ կա: Իսկ ինչ վերաբերվում է նախաձեռնությանն, այն «Կարգինի» անձնակազմինն էր»:

Տղաներն ամեն ինչ անում են իրենց և ընկերների միջոցներով. «Օգնում ենք գրենական պիտույքներով և այն ամենով ինչի կարիքը լինում է: Ասեմ, որ շատերն են միացել մեր ակցիային»:

Ռաֆոյի կարծիքով հայտնի լինելը դեռ պատճառ չէ, որ մարդ զբաղվի բարեգործությամբ, դա մարդու ցանկությամբ է:

Իսկ ինչ վերաբերում է նոր նախաձեռնություններին, Ռաֆոն ավելացրել է. «Նոր նախագծեր եթերի տեսքով կան, բայց ինչ կապված է բարեգործության հետ, միշտ են անելու»:

kargin1

kargin2

kargin5

kargin4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս