
Իտալացի ֆերմերը տրակտորի օգնությամբ դաշտում պատկերել է Հռոմի պապին (տեսանյութ)

Euro News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իտալական Վերոնա քաղաքից ոչ հեռու գտնվող դաշտում հայտնվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիթխարի պատկերը: Դրա հեղինակն իտալացի նկարիչ-ֆերմեր Դարիո Գամբարինը, ով դաշտում Հռոմի պապին պատկերել է տրակտորի օգնությամբ:
100 մետրանոց պատկերի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 6 ժամ: Նշվում է, որ ավելի վաղ Գամբարինը գութանով պատկերել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: